1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Մենք կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը, ներառյալ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում», - նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։