Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարը վերահաստատել են համագործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարը վերահաստատել են համագործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը

Մադրիդում անցկացվող Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ի շարունակություն այս տարի մարտին Անդորրայում տեղի ունեցած հանդիպման՝ զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության միջև առկա համագործակցությունն առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և քննարկել են ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Կազմակերպության կողմից ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Ընդգծվել է բժշկական զբոսաշրջության ոլորտում Հայաստանում առկա ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը:

Անդրադառնալով Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին` կարևորվել է ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում