Քաղաքականություն

«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան,  Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Ինքնաբացարկի դիմումները քննարկելու եւ որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, դիմումատուները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր:

«Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին եւ հավաստեին իրենց ինքնաբացարկը։ Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում  չի ներկայացրել հանձնաժողովին,  երկրում չէ։

«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:

«Բալասանյան» դաշինքի կողմից ավագանու անդամների  մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել:

Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետ վերադարձել աշխատանքի:

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում է։ Վարույթն, առնչվում է Գյումրիի «Սև բերդ» ամրոցի հարակից հողատարածքների օտարմանը, որոնք հողային օրենսգրքով օտարման ենթակա չէին։

Գործում ներգրավված են նաև  Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, ում ձերբակալել, հետո ազատ էին արձակել։ Իսկ Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը և Բալասանյան ընտանիքի մտերիմներից Սիրեկան Մկոյանը 20-ական միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում են։ 

Սամվել Բալասանյանը հինգերորդ ներգրավված անձն է Գյումրիի «Սև բերդ» ամրոցին հարակից հողատարածքների օտարման գործով։ Արտերկրում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:

Հայերեն

Մարկ Կասադոն ու Ալեխանդրո Բալդեն կլինեն «Բարսելոնա»-ի հայտացուցակում «Ռեալ»-ի դեմ խաղում

ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել

Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարին

Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել

Հնդկաստանի Սրինագար քաղաքում պայթյուններ են լսվել. Reuters

Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Հանրապետությունում սպասվում են անձրևներ

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը