Ադրբեջան

ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

1 րոպեի ընթերցում

ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը Միխալկոյին բողոքի նոտա է հանձնել Եվրոպական միության խորհրդարանի կողմից հոկտեմբերի 24-ին ընդունված Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ:

Հոկտեմբերի 24-ին Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում