Փոխվարչապետի որոշմամբ կստեղծվի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ

2 րոպեի ընթերցում

European Commission Vice President Margaritis Schinas Press statement

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել ՀՀ-ԵՄ համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (հըգհ) կիրարկման միջոցառումների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին :

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը՝ 1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նորացման և միասնական ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի: 3. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և ԵՄ ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի: 4. Աշխատանքային խմբի համակարգողին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման գործողությունների ծրագիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է փոխվարչապետի որոշման մեջ: 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան