Աֆրիկա

Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին, նստավայրը՝ Մոսկվա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության լայն շրջանակը, ոլորտի, հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն, իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները, ընդգծել երկրում մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես մեծաթիվ ինժեներների առկայության առավելությունը: 

Մանթաշյանն անդրադարձել է արհեստական բանականության (AI)՝ կրթության և առողջապահության ոլորտում կիրառման հայաստանյան ձեռքբերումներին, այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությանը: 

Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն իր հերթին ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի հետ տարվող աշխատանքները, Գանայի՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման շրջանակներում թվայնացման ոլորտում գրանցած հաջողությունները և Հայաստանի հետ հնարավոր համագործակցությունը:

Քննարկվել են նաև կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր այլ ուղիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում