Պուտինը շնորհակալություն է հայտնել BRICS-ի գագաթնաժողովին մասնակցած բոլոր գործընկերներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք ժամանել են Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին՝ ընդհանուր աշխատանքում իրենց ներդրումն ունենալու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ Պուտինն այս մասին ասել է BRICS–ի արդյունքների վերաբերյալ իր ասուլիսում:
Կազանում կայացած «BRICS+» գագաթնաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք հոդվածը` Русский