Հայաստան

Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը կգործուղվեն Բուդապեշտ  (Հունգարիա): 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:  

Պատգամավորները Բուդապեշտ կգործուղվեն հոկտեմբերի 27-29-ը՝ մասնակցելու Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին (COSAC): 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում