ԲՐԻԿՍ-ը կարող է նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը. Գուտերեշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՐԻԿՍ-ը կկարողանա նպաստել միջազգային անվտանգության ամրապնդմանը և աջակցել պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կազանում ընթացող «աութրիչ» («ԲՐԻԿՍ պլյուս») նիստում։

«Մենք պետք է ամենուրեք պաշտպանենք ՄԱԿ-ի կանոնադրության արժեքները, օրենքի գերակայությունը և բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքները: Ապագայի գագաթնաժողովը (խմբ.՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-23-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման նախաշեմին) նախանշել է բազմակողմանիության ամրապնդման ուղեգիծը՝ ի շահ գլոբալ զարգացման և անվտանգության: Այժմ հարկավոր է խոսքը գործով հաստատել: Մենք հավատում ենք ԲՐԻԿՍ-ին և այն բանին, որ միավորումը կարող է կարևոր դեր խաղալ առաջադրված նպատակներին հասնելու գործում»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը ​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը​: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ 

Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են նաև միավորման նոր անդամները, գործընկեր երկրները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել