«BRICS+»-ում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «BRICS+» ձևաչափով նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար:
«Ոչ, չի խանգարել: Դա սովորական պրակտիկա է: Պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափերը», - ասել է Պեսկովը։