Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ 

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդել, միայն նշվում է, որ Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել և զրուցել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազան է ժամանել հոկտեմբերի 24-ին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում