Թուրքիա

Թուրքիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» 32 օբյեկտ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» 32 օբյեկտ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան հարվածներ է հասցրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիսում՝ հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Իրաքի և Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների թիրախների դեմ օդային գործողություն է իրականացվել…. Ընդհանուր առմամբ, հաջողությամբ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող 32 թիրախ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հավելել են, որ գործողությունները շարունակվում են։

Ավելի վաղ թուրքական Sabah թերթը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային, հայտնել էր, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը»:

Ահաբեկչությանը PKK-ի հնարավոր մասնակցության մասին հայտարարել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Հոկտեմբերի 23-ին ահաբեկչություն է իրականացվել Անկարայում թուրքական Tusaş ավիատիեզերական ընկերության օբյեկտի վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում