Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Անկարայում տեղի ունեցած զինված հարձակմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն, անդրադառնալով Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, հայտարարել է, որ Հայաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի դրսևորմանը և նման բռնի գործողություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ինչպես ցույց տվեց այսօր Անկարայում տեղի ունեցած հարձակումն, ահաբեկչության և անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար ոչ մի արդարացում գոյություն չունի։ Հայաստանն, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և նման բռնության գործողությունների», - նշված է գրառման մեջ։
As shown by today’s attack in #Ankara, no justification exists for terrorism & harming innocent people. Armenia, as expressed numerously, is against any form of terrorism & such acts of violence.@MFATurkiye
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) October 23, 2024
Վերջին տվյալների համաձայն՝ Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, իսկ 14 վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։