Թուրքիա

Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հաստատելով տեղեկությունը։ 

«Հարձակման արդյունքում, ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նախարարը։

Զոհերի ու տուժածների թվի մասին այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Tusaş-ն աշխարհի 100 լավագույն ինքնաթիռ արտադրող ընկերություններից մեկն է, որը զբաղվում է անօդաչու սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների և տիեզերական արդյունաբերության օբյեկտների մշակմամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում