Քաղաքականություն

Վարչապետը COP29-ը լավ առիթ է համարում տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու

1 րոպեի ընթերցում

Վարչապետը COP29-ը լավ առիթ է համարում տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվում կայանալիք COP-29-ը կլիմայական գագաթնաժողովը լավ առիթ է ուշադրություն հրավիրելու տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«COP-29-ը լավ առիթ է, որպեսզի մենք ուշադրություն կենտրոնացնենք նաև մեր տարածաշրջանում առկա  հրատապ բոլոր խնդիրներին՝ խաղաղության գործընթացին, տարածաշրջանի կայունացման և զարգացման հարցերին»,- ասաց Փաշինյանը։

Կլիմայի հարցով գագաթնաժողովը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 11-22-ը:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում