BRICS գագաթնաժողովի օրակարգն ուղիղ առնչվում է նաև Հայաստանի Հանրապետությանը․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կազանում BRICS գագաթնաժողովին բարձր մակարդակով ներկա գտնվելը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե որն է եղել շարժառիթը BRICS գագաթնաժողովի հրավերը ընդունելու։

«Մենք բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և այս տրամաբանությամբ մասնակցում ենք «3+3» ձևաչափով հանդիպմանը: Մեզ համար կարևոր է քննարկումների տարբեր հարթակներում ներկա գտնվելը, տարբեր հարթակներում տարբեր գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության տեսակետները և դիրքորոշումները կիսելն ու իրենց ուղերձները լսելը։ Մանավանդ, որ BRICS գագաթնաժողովը վերաբերվում է գլոբալ հարավի խնդիրներին: Կարծում եմ, որ այդ օրակարգն ուղիղ առնչվում է նաև Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ BRICS գագաթնաժողովը հնարավորություն է տալու այդ թվում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար։

«Ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկ»-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է կայուն ձևով, և նման հարթակները կարևոր են մեր ասելիքը ասելու համար։

Ոչ պակաս շարժառիթ նաև, որ հրավեր եմ ստացել ՌԴ նախագահից անձամբ և ընդունել եմ այդ հրավերը։ Կարծում եմ, որ այնտեղ գտնվելը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս