Քաղաքականություն

Սահմանազատման կանոնակարգը նախատեսում է մտահոգությունները հասցեագրելու բոլոր մեխանիզմները. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Սահմանազատման կանոնակարգը նախատեսում է մտահոգությունները հասցեագրելու բոլոր մեխանիզմները. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի  սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը արձանագրում է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային ռազմավարության հիմքը լեգիտիմությունն է և իրենք հետևում են այդ ռազմավարությանը։

«Ազգային ժողովի կողմից վավերացրած կանոնակարգը, կարծում եմ, որ չափազանց կարևոր իրադարձություն է և պետք է ըստ արժանվույն այն գնահատենք, որովհետև դրանով արձանագրել ենք Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ներսում, և Հայաստանից դուրս կլինեն տեսակետներ, կարծիքներ, որոշակի մտածված գործողություններ՝  իրենց ռազմավարությունից շեղելու համար։

«Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու։ Միևնույն ժամանակ, հաշվի ենք առնելու, լսելու ենք բոլոր հնարավոր փաստարկները և մտահոգությունները։ Բայց նաև պետք է արձանագրեմ, որ վավերացրած կանոնակարգը նախատեսում է մտահոգությունները հասցեագրելու բոլոր մեխանիզմները»,- նշեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում