Քաղաքականություն

Հայաստանը նպատակահարմար չի համարում «3+3»–ը օգտագործել որպես Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նպատակահարմար չի համարում «3+3»–ը օգտագործել որպես Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «3+3» ձևաչափը որպես Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկ չկա սեղանին, լինելու դեպքում անգամ Հայաստանը դա նպատակահարմար չի համարում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարություն–ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է «3+3» հարթակը լինել Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հարթակ: 

«Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ սեղանին դրված: Եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել: Որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ ընդ որում բոլոր ուղղություններով՝ և սահմանազատման, և խաղաղության պայմանագրի շուրջ, և հարաբերությունների կարգավորման»,–ասաց Միրզոյանը:

Նա հավելեց՝ այլ բան է, որ ինչպես բազմակողմ տարբեր միջոցառումների ընթացքում, այնպես էլ «3+3»–ին տարբեր երկրների նախարարներ օգտագործում են միաժամանակ մի տեղ լինելու առիթը և իրենց երկկողմ հանդիպումներն ու բանակցություններն են ունենում: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս այդ հարթակում բանակցություններ են անցկացրել: «Մենք կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել և մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքումը»,–նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում