Քաղաքականություն

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց ԱԺ-ի հոկտեմբերի 23-ի նիստում՝ ստանալով 67 կողմ ձայն:

Նախագծին քվեարկությամբ կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, բացակա ևս 2 պատգամավոր թողել էին իրենց կողմ քվեարկությունը: 

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում