Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված ֆինանսական վնասն ամբողջությամբ վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության  հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը: 

«Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 

2020 թվականի հունվար-մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ: 

2020 թվականի հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով):

Ընկերության տնօրենի նկատմամբ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը դատարան է ուղարկվել 2022 թվականի ապրիլի 4-ին: 

2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեղադրյալը հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 15 միլիոն դրամ վնասը վերականգնել է:

2024 թվականի հոկտեմբերի 17-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով (անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը):

 

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ