28-ամյա տղամարդը քարով հարվածել պարեկային ավտոմեքենային՝ խոչընդոտելով ծառայողական գործունեությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ հոկտեմբերի 15-ին ժամը 04:05-ից գտնվել են ծառայության մեջ՝ իրականացնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումն արձանագրելու գործողություն։ 

«Այդ ընթացքում մի տղամարդ քարը ձեռքին մայթից վազելով մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և, պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ՝ ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի:

Նշված անձը, սակայն, բռնվել է պարեկային ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալելու որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է  ալկոհոլի ազդեցության տակ։  

Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա նետված քարը։

Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Ձեռք բերված բավարար հիմքերի առկայությամբ նշված անձին, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ներկայացվել է մեղադրանք, ինչում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝  հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է՝ արձանագրելով, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ, որի ընտրության հարցը պետք է լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին