Ալեն Սիմոնյանն ակնհայտ է համարում Թուրքիայի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական գործընթացում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնհայտ է համարում Թուրքիայի ներգրավվածությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Այս պրոցեսի մեջ Թուրքիայի ներգրավվածությունն ակնհայտ է: Բնական է, որ դա պետք է լիներ և լինելու էր»,–ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով ՝ Թուրքիայի կողմից միջնորդ լինելու առաջարկ չի եղել: «Միակ առաջարկը «3+3» հարթակում բանակցելու առաջարկն է, որը կքննարկենք և մեր արձագանքը կտանք»,-ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ Ժնևում ունեցած հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց. «Իմ հանդիպումից հետո ես տպավորություն ունեմ, որ նրանք նույնպես սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին և փորձում են Ադրբեջանին ամեն կերպ սատարել: Իմ տպավորությամբ՝ նրանց մոտ էլ է հարց առաջանում, թե ինչու խաղաղության պայմանագիրը չի կնքվում»:

Հայերեն العربية Español فارسی Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին