ԱԺ նախագահը չի տեսնում որևէ պատճառ, որ Ադրբեջանը կարող է հետ կանգնել սահմանազատման հարցով պայմանավորվածություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված փաստաթուղթ է, և այդ հարցով հայկական կողմն Ադրբեջանի հետ որևէ խոչընդոտի չի հանդիպել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ վերջին ժամանակահատվածի քննարկումների ժամանակ ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ կանոնակարգը իրենց համար ընդունելի տարբերակ է։ 

Լրագրողի հարցին, թե մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը կանոնակարգը չի վավերացնի, Սիմոնյանը պատասխանեց․

«Մտավախություն միշտ կա, բայց ասում եմ, որ վերջին ժամանակի աշխատանքը, փաստաթղթավորված համաձայնեցումն այս փուլում տեղ չեն տալիս, որ ես մտածեմ, թե նրանք ինչ-որ ձևով կարող են հետ կանգնել համաձայնությունից»։ 

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկումից առաջ հայտարարեցին, որ չեմ մասնակցելու կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը կարող է ընդհանրապես հրաժարվել կանոնակարգը վավերացնելուց, ուստի, խնդրահարույց համարեցին, որ Հայաստանը պատրաստվում է վավերացնել այն։  

Հայերեն English Español فارسی

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ