Աշխարհ

Լոնդոնը Կիևին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկ կտրամադրի ՌԴ ակտիվների հաշվին

1 րոպեի ընթերցում

Լոնդոնը Կիևին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկ կտրամադրի ՌԴ ակտիվների հաշվին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական վարկ կտրամադրի անհրաժեշտ ռազմական սարքավորումների ձեռքբերման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Միացյալ Թագավորության կառավարությունը։

«Մեծ Բրիտանիան հայտարարում է Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով վարկ տրամադրելու մասին, որը երաշխավորված է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ինքնիշխան ակտիվներից ստացված եկամուտներով», - ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ գումարը Մեծ Բրիտանիայի ներդրումն է G7-ի վարկում, որի շրջանակներում Ուկրաինային 50 մլրդ դոլար կտրամադրվի ռազմական, բյուջետային և վերականգնման կարիքների համար։

«Վարկը կմարվի՝ օգտագործելով սառեցված ռուսական սուվերեն ակտիվներից ստացված արտակարգ շահույթը», - հավելել են Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետում:

Հունիսին Իտալիայում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի մասնակիցները քաղաքական համաձայնության են հասել Ուկրաինային օգնելու համար ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու շուրջ: Խոսքը Կիևին մինչև այս տարվա վերջը 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում