Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է Կուրսկում բուֆերային գոտու ստեղծման մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է Կուրսկում բուֆերային գոտու ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում բուֆերային գոտու ստեղծման մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ ալիքում կատարած գրառման մեջ նշել է, որ  հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովի, Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և Գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչի հետ։ 

Այդ շրջանակներում քննարկվել են նաև Գերագույն գլխավոր հրամանատարի մանրամասն հաշվետվությունը մարտական ​​գործողությունների բոլոր ուղղություններում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 

Ըստ Զելենսկու՝ առանձին քննարկման առարկա է հանդիսացել  Կուրսկի օպերացիան, որտեղ, նրա բնութագրմամբ, ուկրաինական կողմը պահպանում է իր  դիրքերը։

«Ուկրաինայի տարածքում բուֆերային գոտու փոխարեն, որը ծրագրել էին ռուսները, մենք բուֆերային գոտի ստեղծեցինք մեր սահմանին՝ Ռուսաստանի տարածքում»,-գրել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Կուրսկի գործողության շնորհիվ փոխանակման «ֆոնդ»-ի համալրմամբ հաջողվել է զգալի թվով ուկրաինացիների ազատել ռուսական գերությունից։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում