Քաղաքականություն

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ սահմանազատման գործընթացում կօգտագործվեն ոչ միայն ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ի քարտեզները

1 րոպեի ընթերցում

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ սահմանազատման գործընթացում կօգտագործվեն ոչ միայն ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ի քարտեզները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակ քարտեզները չեն, որ կօգտագործվեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: 

Գրիգորյանը նշեց, որ Գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ, 1979 թվականին անցել են հերթապահություն, այլ կերպ ասած՝ մտել են ուժի մեջ: 

«Բայց այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխաններն այդ քարտեզներում չկան»,-ասաց փոխվարչապետը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի քննարկման ժամանակ, անդրադառնալով պատգամավորների հարցերին, փոխվարչապետը հայտնել էր, որ 1976 թվականի քարտեզը վերաբերելի է միայն Տավուշի հատվածին, Սյունիքինը 78 թվականինն է:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում