Հայաստանում հիմնվելու է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գերազանցության կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանաշինության և հողի կառավարման կոմիտեն միաձայն հաստատել է ՀՀ-ում աշխարհի թվով 9-րդ կենտրոնի ստեղծման որոշման նախագիծը, որն ընդունվել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քաղաքաշինության, բնակարանաշինության և հողի կառավարման կոմիտեի 85-րդ նստաշրջանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը։ 

Կոմիտեն աջակցություն է հայտնել հողի արդյունավետ կառավարման, կլիմայական առումով չեզոք շենքերի, խելացի և կայուն քաղաքների ուղղությամբ երկրների փորձի փոխանակման կազմակերպման հարցերում:

ՄԱԿ-ի հրավերով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՄԱԿ-ի ԵՏՀ քաղաքաշինության, բնակարանաշինության և հողի կառավարման կոմիտեի նստաշրջանին։ ՃՇՀԱՀ-ի պատվիրակությունը գլխավորել է համալսարանի ռեկտորի ժ/պ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը։ 

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը գլխավոր ամբիոնից ելույթով է հանդես եկել՝ ներկայացնելով ոլորտում համալսարանի ձեռքբերումներն ու հնարավորությունները։ Մասնավորապես, նա կարևորել է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ խելացի և կայուն քաղաքների ստեղծման ու զարգացման գործընթացը, կրթություն-գիտություն համընթաց զարգացումը, ուսանողների ներգրավվածությունը գիտական ծրագրերում, նախագծերում և շեշտել, որ գիտության և հետազոտության զարգացումը որակյալ կրթության հիմնասյունն է։

Նստաշրջանի մասնակիցները բարձր են գնահատել համալսարանում իրականացվող աշխատանքները։ Ի աջակցություն ՀՀ-ում ստեղծվող կենտրոնի՝ ելույթներով հանդես են  եկել աշխարհում գործող ութ գերազանցության կենտրոնների պատասխանատուները։

Հայաստանի գերազանցության կենտրոնը առաջինն է լինելու տարածաշրջանում և կարևոր դեր է ունենալու ոլորտային հետազոտությունների իրականացման, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման, համալսարանում գիտական և կրթական բարեփոխումների շարունակականության ապահովման գործում։

Ելույթով հանդես է եկել նաև ՃՇՀԱՀ ՇՆՊԿԱ ամբիոնի վարիչի ժ/պ Ավետիք Արզումանյանը և ներկայացրել համալսարանի ուսումնագիտափորձարարական բազան և գերազանցության կենտրոնի ստեղծման, ինչպես նաև գործունեության տեսլականը։

Հայերեն

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով