Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ հատվածի վերաբերյալ քննարկումներ չեն եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ չեն եղել, Տավուշի հատվածը եղել է ամենաբարդը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հետաքրքրեց՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ սահմանազատումը սկսվում է Տավուշի հատվածից, և ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե հաջորդը որն է լինելու:

«Հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել: Որևէ սկզբունք չի ամրագրվել, թե ոնց են որոշվում հատվածները: Մի սահմանում կա, որը ես համարում եմ, որ ռեալ պայմանավորվածություն է, որ հարցը կոնսենսուսով պետք է որոշվի»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ չի կարող կողմերից մեկը միանձնյա որոշել, թե որտեղից պետք է շարունակեն:   

Նրա խոսքով՝ բացառություն է եղել Տավուշի հատվածում սահմանազատումը: Գրիգորյանն ընդգծեց, որ Տավուշի հատվածի սահմանազատումն իրականում ամենաբարդն էր: Երկար քննարկումներից հետո է ի վերջո ձեռք բերվել կոնսենսուս գործընթացն ամենաբարդ հատվածից սկսելու վերաբերյալ: «Բնակավայրերի խտություն, մխրճվածություն. սահմանային իմաստով կոնցենտրացիան ամենամեծը Տավուշի մարզում էր»,-նշեց Մհեր Գրիգորյանը: 

Հայերեն Español Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն