Իսրայելի զինվորականները Լիբանանում քանդել են ՄԱԿ-ի խաղաղապահների դիտաշտարակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) բուլդոզերը քանդել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) դիտաշտարակը և նրանց օբյեկտը շրջապատող պարիսպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է UNIFIL-ը հոկտեմբերի 20-ի երեկոյան։

«Այսօր ավելի վաղ ԻՊԲ-ի բուլդոզերը միտումնավոր քանդել է Մարվահինում ՄԱԿ-ի դիրքերը շրջապատող պարիսպը և դիտաշտարակը։ Եվս մեկ անգամ ԻՊԲ-ին և բոլոր դերակատարներին հիշեցնում ենք նրանց պարտավորությունների մասին՝ մշտապես ապահովելու ՄԱԿ-ի անձնակազմի և սեփականության անվտանգությունը և հարգելու ՄԱԿ-ի օբյեկտների անձեռնմխելիությունը», - ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

UNIFIL-ը նաև հիշեցրել է, որ Իսրայելը պարբերաբար իրենցից պահանջել է լքել իր դիրքերը և միտումնավոր կերպով վնասել է ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերը։

«Չնայած առաքելության և զորակազմ ուղարկած երկրների վրա գործադրվող ճնշմանը, խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում։ Մենք կշարունակենք իրականացնել մշտադիտարկելու և զեկուցելու մեզ հանձնարարված խնդիրները», - հավելել են UNIFIL-ում։ 

Սա ՄԱԿ-ի խաղաղապահների վրա իրականացվող հարձակումների առաջին դեպքը չէ։ Իսրայելական հարվածներից տարբեր միջադեպերում մի քանի խաղաղապահ է վիրավորվել։

Իսրայելը կոչ է արել խաղաղապահներին լքել մարտական ​​գործողությունների գոտին։

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավին և Բեյրութին՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ ԻՊԲ-ն հոկտեմբերի 1-ից նաև ցամաքային հարձակում է սկսել Լիբանանի հարավային շրջաններում:

«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամեն օր հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։

Հայերեն Русский

Ռուսական դիզելը սկսել է մատակարարվել համաշխարհային շուկա

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր