Աշխարհ

Մոզամբիկում գնդակահարել են առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանին

1 րոպեի ընթերցում

Մոզամբիկում գնդակահարել են առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոզամբիկի առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանը գնդակահարվել է, երբ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո հաշվում էին ձայները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Մոզամբիկում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Նախնական արդյունքներով՝ նախագահի թեկնածուներից առաջատարը իշխող «Ֆրելիմո» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Շապուն է։ Նախագահական ընտրություններին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև անկախ թեկնածու Վենասիու Մոնդլանեն։ Նա անհամաձայնություն է հայտնել նախնական արդյունքների հետ և խոստացել է հոկտեմբերի 21-ին կազմակերպել զանգվածային քաղաքացիական անհնազանդություն։

«Էլվինու Դիաշը, նախագահի թեկնածու Վենասիու Մոնդլանեի փաստաբանը և ընդդիմադիր դաշինքի գլխավոր իրավախորհրդատուն, բարբարոսաբար սպանվել է Մապուտոյում», - նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ։

Դիաշից բացի, մահացել է նաեւ «Պոդեմոս» կուսակցության անդամ Պաուլու Գուամբեն, ով նրա հետ երթևեկում էր նույն մեքենայով։ Նրանց մեքենան կանգնեցրել են երկու անհայտ անձինք և կրակել հրազենից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում