Ռուսաստան

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի շրջանակում. ՌԴ դեսպան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի շրջանակում. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ կազանյան գագաթնաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Պուտինի անձնական հրավերի ընդունումը ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին Կազանում 16-րդ միավորման գագաթնաժողովի շրջանակներում, ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։

«Կարծում եմ, որ մեր առաջնորդները շփման հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով՝ դա արդեն կախված կլինի տվյալ միջազգային համաժողովի ծրագրից, որը բավական հագեցած կլինի», – նշել է Կոպիրկինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում