Ինովացիա

ԲՏԱ նախարարը և Ռազմաարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահը հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

1 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը և Ռազմաարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահը հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի հետ հյուրընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանձնաժողովի անդամները, շնորհավորելով Արամ Ջիվանյանին, ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած աշխատանքներն օրենսդրական նախագծերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նշվում է, որ ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը կարևորել են Արամ Ջիվանյանի մասնագիտական կարողությունները, ընդգծել արտադրողների կողքին լինելու, նրանց հետ սերտ աշխատելու անհրաժեշտությունը, հաջողություն և շոշափելի ձեռքբերումներ մաղթել ՌԱԿ նորանշանակ նախագահին կարևորագույն պաշտոնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում