Հայաստան

Արուսյակ Ջուլհակյանը Սլովենիայում կմասնակցի փախստականների, տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

Արուսյակ Ջուլհակյանը Սլովենիայում կմասնակցի փախստականների, տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ–ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվի Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատգամավորը Լյուբլյանա կգործուղվի հոկտեմբերի 17-19-ը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին: 

Ջուլհակյանը հոկտեմբերի 20-22-ը կգործուղվի Օսլո (Նորվեգիայի Թագավորություն)՝ մասնակցելու Եվրոպական խորհրդարանական տեխնոլոգիաների գնահատման ցանցի՝ «Արհեստական բանականություն եւ ժողովրդավարություն» համաժողովին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում