Աշխարհ

Ռյուտեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ծրագրում են ձեռք բերել ՀՕՊ համակարգեր և հրետանու հազարավոր միավորներ

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ծրագրում են ձեռք բերել ՀՕՊ համակարգեր և հրետանու հազարավոր միավորներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պատրաստվում են իրենց զինանոցները համալրել զգալի քանակությամբ ՀՕՊ միջոցներով, հրետանային համակարգերով և նորագույն ինքնաթիռներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռյուտեն հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պլանավորում են ձեռք բերել հազարավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և հարյուրավոր ժամանակակից ինքնաթիռներ, հատկապես F-35 կործանիչ-ռմբակոծիչներ», - ասել է նա։

Ռյուտեն հիշեցրել է, որ դաշնակիցները պաշարները համալրելու համար նաև գնում են Patriot զենիթահրթիռային համակարգերի հազար հրթիռ։

Հոկտեմբերի 17-ին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման առաջին օրը, Ռյուտեն հայտնել էր, որ Ուկրաինան շուտով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կդառնա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում