Ռուսաստան

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հոկտեմբերի 22-24-ը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին կայցելի հոկտեմբերի 22-ից 24-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում