Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

REUTERS/Fabrizio Bensch

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 17-ի երեկոյան կարճատև այցով ժամանել է Բեռլին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ քննարկելու Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Հոկտեմբերի 18-ին Բայդենը հանդիպում կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որից հետո արդեն բանակցություններ կանցկացնի Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ 

Ի սկզբանե նախատեսված էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը 40 տարվա ընթացքում առաջին անգամ եռօրյա պետական այցով կլիներ Գերմանիայում և ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազայում ավելի մեծ կազմով հանդիպում կանցկացներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրների հետ: Սակայն Ջո Բայդենը չեղարկել էր այդ ուղևորությունը, որպեսզի կենտրոնանա ԱՄՆ-ին պատուհասած «Միլթոն» փոթորկի դեմ պայքարի վրա։ Այժմ նա բաց թողած այցը լրացնում է կարճատև այցով, իսկ Ռամշտայնի ձևաչափով հանդիպումը կանցկացվի նոյեմբերին՝ տեսակապի ձևով։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը