«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան «Հեզբոլլահ» ​​խմբավորումը հայտարարել է, որ սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հեզբոլլահ»-ը հայտարարություն է տարածել՝ նաև հաղորդելով վերջին շաբաթներին Իսրայելի կրած կորուստների մասին։

«Հրամանատարության հրահանգների հիման վրա՝ Իսլամական դիմադրության օպերատիվ շտաբը հայտարարում է թշնամի Իսրայելի հետ դիմակայության սրման նոր փուլի անցնելու մասին», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է, որ առճակատման նոր փուլը «կբացահայտվի առաջիկա օրերին իրադարձությունների զարգացմանը զուգահեռ»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսլամական դիմադրությունը շարունակում է դիմակայել Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիային՝ Լիբանանի հարավում առաջնագծի երկայնքով հակառակորդի բանակին պատճառելով անձնակազմի և տեխնիկայի մեծ կորուստներ։

«Իսլամական դիմադրության մարտիկների դիտարկումների համաձայն՝ հակառակորդի կորուստները հասել են իսրայելցի սպաների և զինվորների շրջանում մոտ 55 զոհի և ավելի քան 500 վիրավորի, բացի այդ ոչնչացվել են 20 «Մերկավա տանկ», 4 ռազմական բուլդոզեր, զրահափոխադրիչ և զորքերի տեղափոխման համար զրահատեխնիկա, ինչպես նաև երկու «Հերմես-450» անօդաչու թռչող սարք», - ասվում է «Հեզբոլլահ»-ի հայտարարության մեջ:

Շարժումը պարզաբանել է, որ այս տվյալները չեն ներառում իսրայելական կորուստները լիբանանաիսրայելական սահմանի երկայնքով և իսրայելական տարածքի խորքում գտնվող ռազմակայաններում և զորանոցներում։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել գրեթե 2400 մարդ, վիրավորվել՝ 10 900-ը, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։ 

«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամենօրյա ռեժիմով հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։ 

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար