Կառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում քննարկվել և հավանության են արժանացել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Օրինագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է՝

  • թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները,
  • ապահովել վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը,
  • խնայել ֆինանսական և մարդկային ռեսուրսներ,
  • բարելավել մատուցվող ծառայությունների որակը,
  • փոփոխել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերը։

Նախագծերով առաջարկվում է նաև՝

  • սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ,
  • ստեղծել փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որի դեպքում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել և փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ,
  • էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով՝ կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն,
  • հնարավորություն է ընձեռվելու քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, ուստի դիմումատուն կարողանալու է մինչև դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք և նոր ներկայացնել փաստաթղթերը։
  • Սա ոչ միայն արագացնելու է քաղաքացիության գործերի քննության հնարավորությունը, այլ նաև պարզեցնելու է գործընթացը», ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ գործող օրենքը սահմանում է՝ եթե ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո 5 տարվա ընթացքում պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, ինչի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով:

Ներկայացվող օրինագծով նախատեսվում է հինգ տարի ժամկետը փոխարինել տասը տարի ժամկետով, քանի որ գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստը պարզվում է անձնագրի փոխանակման ժամանակ (անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով) և 5 տարվա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստով պայմանավորված՝ անհնար է լինում քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց սկսելը։

Նշվում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել համապատասխանաբար՝ 50 000 և 150 000 դրամ՝ 1000 դրամի և 25 000 դրամի փոխարեն։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ նախարար Վահե Ղազարյանը նիստում առաջարկել է պետական տուրքի վերանայման կարգավորումը չտարածել փախստականների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից:

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան