Տնտեսություն

Ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքներն առանց թույլտվության ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն

2 րոպեի ընթերցում

Ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքներն առանց թույլտվության ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների՝ առանց թույլտվության ՀՀ-ից օդային տրանսպորտով ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու ՊԵԿ-ի առաջարկին։

«Արմենպրես»-հաղորդմամբ՝ կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովին ներկայացրեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։

«Կառավարության սահմանված ցանկում ներառված ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների (որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանումը (այդ թվում՝ արտահանմանն ուղղված գործողությունների կատարումը)՝ առանց այդպիսի ապրանքների արտահանման համար օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների, առաջացնում է տուգանքի նշանակում՝ արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ»,- նշեց բանախոսը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում