Աշխարհ

Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատարի պայթյունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Նիգերիայի ոստիկանությանը։

Զոհվել են վառելիք ձեռք բելու համար հավաքված մարդիկ: Եվս 50 մարդ ծանր վիրավորում է ստացել։ Ըստ ոստիկանության խոսնակի՝ զոհերի թիվը կարող է աճել։ 

Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Ջիգավայի նահանգում։ Նախնական տվյալներով՝ բենզատարի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, որը վթարի է ենթարկվել և պայթել: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում