Podcast. «EngineerX»-ը Հայաստանում ինժեներների համար ներդրված հնարավորությունների ընդլայնման ծրագրեր ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկաբնակ գործարար Վահե Նիգողոսյանի՝ Հայաստանում հիմնադրած  «EngineerX» ընկերությունը ոչ միայն աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծել հայ ինժեներների համար, այլև հասանելի է դարձրել դիզայնի և ինժեներական աշխարհի լավագույն գործիքները։ 

«Արմենպրես»-ի Podcast նախագծի շրջանակներում Վահե Նիգողոսյանը, ներկայացնելով ընկերության մտահղացման շարժառիթներն ու 4-ամյա ուղին, նշեց, որ գլխավոր առաջնահերթություններից է հանդիսացել ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ համագործակցության հաստատումը, ինչն արդեն իսկ իրականություն է դարձել։

Ըստ այդմ՝ «EngineerX» դարձել է մոդելավորման համակարգչային ավտոմատացված նախագծման և ինժեներական ծրագրային ապահովման SolidWorks ծրագրի  առաջին պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ 

«Համագործակցություն սկսեցինք Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ, որի արդյունքում SolidWorks-ը սկսեց ուսուցանվել բուհում։ Կան 80 ուսանողներ, ինչի համար շատ ուրախ և հպարտ ենք»,-ասաց Նիգողոսյանը՝ հավելելով, որ քննությունները հաջողությամբ հանձնելով՝ ծրագրի ուսանողները կստանան միջազգային կարգի սերտիֆիկատ և, բարձր որակավորում ունենալով, իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում։

Ըստ Նիգողոսյանի՝ նպատակ կա մեծացնել ծրագրի ուսանողների թիվը՝ այն հասցնելով տարեկան 300-ի, ինչը նաև հնարավոր կդարձնի արտասահմանյան ընկերություններին Հայաստան բերելը և կնպաստի մեխանիկական ինժեներիայի զարգացմանը։

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դասախոս Հրայր Գալոյանը, ով վերապատրաստում է անցել «EngineerX»-ում, հավաստիացրեց, որ այն մեծ հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռքբերման համար։

«Չնայած 9 տարվա փորձ ունեմ՝ բայց դեռ սովորելու շատ տեղ կա և շատ բաներ իմացա այս վերապատրաստման ընթացքում։ Արդեն իմ փորձը կիսում եմ ուսանողների հետ։ Մենք այս տարվանից սկսել ենք շատ մեծ ծավալով մագիստրոսական ծրագրում ներառել SolidWorks-ը։ Ուսանողներն ընտրության հնարավորություն ունեին և  մեծ մասն ընտրել են հենց այս ծրագիրը»,-ներկայացրեց Գալոյանը՝ հավելելով, որ ծրագիրը նախատեսված է հիմնականում մեխանիկայի բաժնի ուսանողների համար, սակայն միաժամանակ մեծ հնարավորություններ է ստեղծում նաև գրաֆիկ-դիզայներների համար։

Առավել մանրամասն՝ Podcast-ում։

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը