ՀՀ ԲՏԱ նախարարը տեխնոլոգիական համայնքի հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված օրենքների նախագծերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ քննարկելու համար «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու։ «Առաջինը՝ վերազգային ընկերություններին Հայաստան ներգրավելու համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումն է, երկրորդը՝ նոր աշխատատեղերի խրախուսման ճանապարհով ոլորտում ներգրավված աշխատակիցների քանակի ավելացումն է, երրորդը՝ ոլորտում արդեն իսկ ներգրավված աշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանը միտված քաղաքականությունն է, չորրորդը՝ հետազոտությունների և մշակումների՝ R&D-ի ուղղության զարգացումն է»,-ներկայացրել է նա։ 

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունում ևս նախագծերը մանրամասն քննարկվել են։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ընտրել ներդրումների ճանապարհը՝ պայմանավորվելով, որ ռազմավարության ընդունումից հետո նաև կքննարկվի ռազմավարական կարևոր ուղղությունների մեջ թիրախային հավելյալ ներդրումներ կատարելու հավանականությունը։ 

Ըստ աղբյուրի՝ այնուհետև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախագծերով առաջարկվող փոփոխությունների հիմնական կետերը։ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը ներկայացրել է Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։ Քննարկվող օրինագծերի շուրջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետն է հայտնել հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Առուշանյանը։ 

Նշվում է, որ համայնքի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին՝ կապված ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակացույցի, ներկայացված նպատակներին հասնելու չափելիության, հարևան երկրների համեմատ մրցակցային հնարավորությունների և այլնի վերաբերյալ։ Ակտիվ քննարկման ընթացքում բարձրացված հարցերին տրվել են պատասխաններ, ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն Ազգային ժողովում։ 

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի համար պետական աջակցության գործիքակազմի սահմանումն է, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

  

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից