Քաղաքականություն

Տոկաևը կրկին առաջարկել է Ալմաթիի հարթակը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Տոկաևը կրկին առաջարկել է Ալմաթիի հարթակը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար

ԱՍՏԱՆԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպման մանրամասները։ 

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Դիտարկվում են տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։ 

2024 թվականի մայիսի 10-ին ղազախական կողմի առաջարկով Ալմաթի քաղաքում հանդիպել էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այդ հանդիպումից հետո Ղազախստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում