Եվրոպա

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսը համարվում է ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջազգային միջոցառումներից մեկը, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենահայտնի և ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում՝ համաշխարհային բջջային կապի օպերատորները և տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունները։

Նախարարությունը միջոցառմանը մասնակցելու է «Հայաստան» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների առաջարկած լուծումները, նորարարությունները և տեխնոլոգիական զարգացումները։ Սա բացառիկ հնարավորություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց արտադրանքն ու ծառայությունները միջազգային հեղինակավոր հարթակում։

Ցուցահանդեսին մասնակցելու համար հայտադիմումները կարելի է ներկայացնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 3-ը հետևյալ հղումով:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում։

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսերը, կեցության հետ կապված այլ ծախսերը հոգալու են ընտրված ընկերությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում