Ռուսաստան

ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Պեկին՝ Չինաստանի ռազմական ղեկավարության հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Պեկին՝ Չինաստանի ռազմական ղեկավարության հետ բանակցությունների

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը մի շարք բանակցություններ կվարի երկրի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ», - հաղորդել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում։

ՌԴ պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի շենքի մոտ տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի վաշտի և նվագախմբի մասնակցությամբ։ Չինաստանի պաշտպանության նախարար ծովակալ Դուն Ցզյունը ողջունել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին։ ՌԴ պաշտպանության նախարարը նաև Պեկինի Տյանանմենի հրապարակում ծաղկեպսակ է դրել Ժողովրդական հերոսների հուշարձանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում