Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ 

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Մասնավորապես, իրականացվել է դեպքի վայրի և դիակի զննություն։ Դիակից ստացվել են անհրաժեշտ փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնի աշխատակիցներին։ 

Զորամասից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, ծառայություն իրականացրած զինծառայողներից ստացվել են փորձանմուշներ, որոշումներ են կայացվել նաև դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Հարցաքննվել են տուժողի մի շարք համածառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։ 

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ կատարվածի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին