Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր, կկարողանան օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք  2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր, կկարողանան օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։ 

Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար: 

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում