Հայաստան

Հայաստանի առողջապահության նախարարը սեփական օրինակով հորդորեց քաղաքացիներին չուշացնել գրիպի կանխարգելումն ու պատվաստվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարարը սեփական օրինակով հորդորեց քաղաքացիներին չուշացնել գրիպի կանխարգելումն ու պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 10-ին պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստումները և սեփական օրինակով հորդորել քաղաքացիներին չուշացնել գրիպի կանխարգելումը: 

Պատվաստումներն առավելի հասանելի դարձնելու համար, բացի պոլիկլինիկաներից, քաղաքացիները յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-16:00-ն կարող են մոտենալ շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից՝ արագ պատվաստվել: 

Շարժական պատվաստումային կետերն են՝

Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք,

Վերնիսաժի հարակից տարածք:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում