Իրավունք

«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձված կալանավորի մոտ հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ

1 րոպեի ընթերցում

«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձված կալանավորի մոտ հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն հոկտեմբերի 8-ի ժամը 16։15-ի սահմաններում անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձված կալանավորված անձ Ա․Հ․-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից,  խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում