Իրան

Իրանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Իրանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հնարավոր հրթիռային հարվածի խորապատկերում Իրանի խորհրդարանը լրջորեն քննարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ РИА Новости-ին այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաէդին Բորուջերդին:

Նա նշել է, որ այդ պայմանագրից դուրս գալու տարբերակի քննարկումն իրականում լուրջ բանավեճ է առաջացրել խորհրդարանում: Ըստ Բորուջերդիի, հարցի քննարկումն ամենևին էլ չի նշանակում, որ Իրանը միջուկային զենք կստեղծի:

Ավելի վաղ իրանցի 39 խորհրդարանականներ դիմել էին Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, մասնավորապես՝ Իսրայելի հնարավոր հարձակման սպառնալիքի պայմաններում արտոնել միջուկային զենքի ստեղծումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում